Անգլիայում գրասեղանի գաղտնի դարակում հայտնաբերվել է Խրիմյան Հայրիկի ձեռագրով գրված անտիպ բանաստեղծու
Օրերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը հարստացավ բացառիկ արժեք ներկայացնող մի ձեռագրով՝ թանգարանին հանձնվեց հայ կաթողիկոս, մեծ մտավորական և գրող Խրիմյան Հայրիկի ձեռագրով գրված բանաստեղծությունների տետրը:
Տետրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է բերել երուսաղեմահայ մտավորական, բանաստեղծուհի Անուշ Նագգաշյանը, որն էլ«Արևելքին» հայտնեց լուրը: Իր չափածո գործը Խրիմյան Հայրիկը վերնագրել է «Թագավորաց ժողով»: Ըստ Անուշ Նագգաշյանի, դիտարկումներ կան, որ խոսքը վերաբերվում է Բեռլինի Վեհաժողովին, որտեղ առաջին անգամ միջազգային քննարկման է դրվել Հայկական հարցը: Հայտնի է, որ Կոստանդնուպոլսից Բեռլինի վեհաժողովին մասնակցում էր ազգային պատվիրակություն՝ Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ, որին թույլ չէին տվել մասնակցել վեհաժողովին: Խրիմյան Հայրիկը փորձել է այդ դեպքի հետ կապված իր մտածումները ամփոփել բանաստեղծությամբ: