Նոր մայրացած 5 կանանց մարտահրավերը Քիմ Քարդաշյանի մերկ սելֆիին.
Հինգ նոր ծննդաբերած մայրեր մարտահրավեր են նետել Քիմ Քարդաշյանի վերջերս հրապարակած մերկ սելֆիին, գրում է thesun.co.uk-ը և հավելում է, որ նպատակը ցույց տալն է, թե իրականում ինչ տեսք ունի կնոջ մարմինը ծննդաբերությունից հետո:
Քիմի հրապարակած մերկ սելֆին, որտեղ նա ցուցադրում է իր մարմինը որդու ծննդաբերությունից կարճ ժամանակ անց, տարակարծությունների տեղիք է տվել, նկատում է պարբերականը և ավելացնում, որ կան կարծիքներ, որ դա արվել է նախքան ծննդաբերությունը և հրապարակվել դրանից հետո: